Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով բնակիչ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ՝ Ֆրունզիկ Հովհաննեսի Աֆրիկյանի կողմից որպես լիազորված անձ՝ Գուրգեն Գրենիկի Հովագիմյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի, 5-րդ փողոց, 6 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,12 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1964 թվականին կառուցված 84,90 ք/մ բնակելի տան, 1964 թվականին կառուցված 13,60 ք/մ բաց պատշգամբի, 1993 թվականին կառուցված 21,20 ք/մ ծածկոցը, 1997 թվականին կառուցված 14,30 ք/մ մառանի, 1964 թվականին կառուցված 2,70 ք/մ պարիսպի նկատմամբ Ֆրունզիկ Հովհաննեսի Աֆրիկյանի /ծնված 05․01․1949թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Ֆրունզիկ Հովհաննեսի Աֆրիկյանի /ծնված 05․01․1949թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի, 5-րդ փողոց, 6 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,12 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1964 թվականին կառուցված 84,90 ք/մ բնակելի տան, 1964 թվականին կառուցված 13,60 ք/մ բաց պատշգամբի, 1993 թվականին կառուցված 21,20 ք/մ ծածկոցը, 1997 թվականին կառուցված 14,30 ք/մ մառանի, 1964 թվականին կառուցված 2,70 ք/մ պարիսպի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ֆրունզիկ Հովհաննեսի Աֆրիկյանի կողմից որպես լիազորված անձ՝ Գուրգեն Գրենիկի Հովագիմյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։