Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 22-ի N 042 որոշումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 18-ի N 161-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության 0,1421 հա (կադ ծածկագիր՝ 04-093-0039-0003) էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, կոմունալ ենթակառուցվածների օբյեկտների գործառնական նշանակության հողամասից, որը ներառված է «Արմավիր-6» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման Տարոնիկ բնակավայրի հենակետային հատակագծում՝ 0,0435 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի:
2.Փոփոխված 0,0435 հա հողամասը ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում՝ ամենամյա հողային հաշվեկշռում և սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: