Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0749-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info.metsamor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2025 թվականի N 0749-Ա

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 04-027-0119-0214 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ «ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ» ՍՊԸ-ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 2805-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 44-րդ կետի ը) ենթակետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Մաքուր Ավազ» ՍՊԸ-ի 2025 թվականի փետրվարի 2-ի գրությունը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից «Մաքուր ավազ» ՍՊԸ-ին տրամադրված 2023 թվականի հոկտեմբերի 27-ի N ՇԱԹ 29/721 թույլտվությունը, 2023 թվականի հոկտեմբերի 27-ի N L-721 լեռնահատկացման ակտը  ինչպես նաև Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 21-ի N 24-Ա որոշումը 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ Տալ համաձայնություն Մեծամոր համայնքի գյուղ Արևիկ-Եղեգնուտի խճուղի 4 հասցեում գտնվող Մեծամոր համայնքի  սեփականությունը հանդիսացող 19,65754 հա 04-027-0119-0214 ծածկագրով,  արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության  ընդերքի օգտագործման համար տրամադրված գործառնական նշանակության հողամասը առանց մրցույթի 19 (տասնինը) տարի 4 ամիս  ժամկետով վարձակալությամբ տրամադրել  «Մաքուր ավազ»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

2. Հողամասի վարձակալության վճարի չափը սահմանել տարեկան 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:

3. Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի  «Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող 04-027-0119-0214 կադաստրային ծածկագրով հողամասը առանց մրցույթի «Մաքուր ավազ» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրելու եվ Մեծամոր համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 24-ի N 2805-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին » N 3284-Ա որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 31

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner