Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 22-ի N 042 որոշումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Մեծամոր քաղաքում կառուցված են 5-9 հարկանի բազմաբնակարան շենքեր, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի 3-րդ թաղամասի 31-1/1 հասցեում գտնվող 04-003-0006-0011 կադաստրային ծածկագրով 0,88 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 10 հատ չորս հարկանի բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու համար «Արմավիր-3» միկրոռեգիանալ մակարդակի համակացված տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Մեծամոր քաղաքի գոտևորման «ԲՆԿԳ-1/1» գոտում և տեքստային մասում սահմանված 1-2 հարկայնությունը փոխել վերգետնյա չորս հարկայնության բազմաբնակարան շենքի կառուցման հնարավորության:
2. Սույն որոշմամբ նշված մասի հարկայնության փոփոխության առաջարկությունը ներկայացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտե՝ համաձայնեցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: