Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Հողային օրեսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթղերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թականի հունվարի 24-ի N 1/փ-16 եզրակացությունը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրում գտնվող Ռաֆիկ Սուրենի Բարսեղյանին սեփականության իրավունքով պատկանող 1,0 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքեր գործառնական նշանակության հողամասից 0,0536 հա հողամասի /սեփ․ վկայական N 29112021-04-0023, կադ․ ծածկագիր 04-027-0119-0035/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտներ նպատակային նշանակության և գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության:
2.Առաջարկել քաղաքացի Ռաֆիկ Սուրենի Բարսեղյանին համայնքի բյուջե վճարել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է 421430 (չորս հարյուր քսանմեկ հազար չորս հարյուր երեսուն) ՀՀ դրամ:
3.Փոփոխված 0,0536 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: