Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթղերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թականի դեկտեմբերի 2-ի N 2/փ-172 եզրակացությունը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի 3-րդ թաղամաս 1/36 հասցեում գտնվող Արկադի Հովհաննիսյանին և Կարեն Հունանյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0,24754 հա մակերեսով Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկնրեի նպատակային նշանակության տրանսպորտի գործառնական նշանակության հողամասի /սեփ․ վկայական N 18042024-04-0067, կադ․ծածկագիր 04-003-0029-0024/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման հողեր գործառնական նշանակության հողամասի:
2.Փոփոխված 0,24754 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: