|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info.metsamor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 փետրվարի 2025 թվականի N 014-Ա |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1213-Ն որոշմամբ սահմանված կարգով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնությունների տրամադրման փաստաթղթերի ուսումնասիրման հանձնաժողովի 2025 թվականի փետրվարի 6-ի թիվ 01 արձանագրությունը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող գույքի մասով սահմանել անշարժ գույքի հարկի արտոնություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
Կողմ -17 ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԱՀԱՐՈՆՅԱՆ ՍԵՐԳԵՅ ԱՍԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ ԱՖՐԻԿՅԱՆ ԼԻԼԻԹ ԲԱՐԵՂԱՄՅԱՆ ԱՇՈՏ ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ ԶԱՔԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԾԱՏՈՒՐՅԱՆ ՅՈՒՐԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԿՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ ՍՆՋՈՅԱՆ ԱՐՏՅՈՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(17.03 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|