Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ, 15-րդ մասերով և հիմք ընդունելով Շալիկո Սնջոյանի 2022 թվականի մարտի 1-ի դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Այգեշատ գյուղում Շալիկո Սնջոյանին սեփականության իրավունքով պատկանող 1․3833 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից /սեփ․ վկայական N10012022-04-0008, ծածկագիր 04-010-0184-0015/ 474․24 քմ հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների ՝գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ սառնարան կառուցելու համար:
2.Համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողերի հաշվեկշիռներում կատարել համապատասխան փոփոխություն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: