Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 27-ի «Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը աշխատակիցների թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 16-ի N 269 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 012 որոշման մեջ կատարել փոփոխություն։
2․ Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։