|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 հունիսի 2023 թվականի N 113-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱԼԱՇԿԵՐՏ ԳՅՈՒՂԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրեսգրքի 67-69-րդ հոդվածներով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» և «է» կետերով, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 21-ի թիվ 070 - Ա որոշումը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Ալաշկերտ գյուղի երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշիռը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
Կողմ -17 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԱՀԱՐՈՆՅԱՆ ՍԵՐԳԵՅ ԱՍԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ ԱՖՐԻԿՅԱՆ ԼԻԼԻԹ ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՑԱԿՅԱՆ ՏՈՆԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՇՄԱՎՈՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ ՍՆՋՈՅԱՆ ԱՐՏՅՈՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(140.00 Կբ)
|
|
(148.00 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|