Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և
31-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով , «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հովհաննես Վանուշի Հովհաննիսյանի 2023 թվականի մարտի 16-ի դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը,
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Հովհաննես Վանուշի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,23 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության և վարելահող գործառնական նշանակության հողամասից /սեփ․ վկայական N 18072022-04-0084, ծածկագիր 04-067-0323-0006/ 236,62 քմ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի:
2 . Փոփոխված 236,62 քմ հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 24-ի «Հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին» N 045-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: