Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ կետերով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 42-րդ հոդվածի 18-րդ և 21-րդ կետերով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՈՐՈՇՈՒՄ Է
- Հաստատել Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 13Ա և 27 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման և 1-ին թաղամաս 4Բ1, 6Բ1, 8Բ1, 8Բ2 և 2Բ շենքների վերելակների փոխարինման աշխատանքների գումարի բնակչության մասնաբաժինը վճարել Մեծամոր համայնքի բյուջեի 4657 /Այլ կապիտալ դրամաշնորհներ/ հոդվածից:
1) Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 13Ա բազմաբնակարան շենքի բնակչության մասանբաժինը՝ 3699313 ՀՀ դրամ
2) Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 27 բազմաբնակարան շենքի բնակչության մասանբաժինը՝ 3113153 ՀՀ դրամ
3) Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 4Բ1, 6Բ1, 8Բ1, 8Բ2 և 2Բ շենքների բնակչության մասանբաժինը՝ 4740000 ՀՀ դրամ
2. Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետին՝ կատարել համապատասխան կարգավորումները և վճարել:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: