Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Կարապետ Սերյոժայի Կարապետյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրում Կարապետ Սերյոժայի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04040FEYV2RJ, կադ. ծածկագիր՝ 04-040-0055-0013/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Երասխահուն բնակավայր, 21-րդ փողոց, 31 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարապետ Սերյոժայի Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: