Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Էլինա Ալեքսանդրի Ավակյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում Էլինա Ալեքսանդրի Ավակյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր 04070K7UYK68, կադ. ծածկագիր՝ 04-070-0035-0002/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Նալբանդյան բնակավայր, 1-ին թաղամասի 18-րդ փողոց, 16 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում Էլինա Ալեքսանդրի Ավակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։