Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի
առաջարկությունը՝
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի «Նալբանդյանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» N 030-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն։
2. Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: