Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ, Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի նոյտեմբերի 18-ի N 237-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Աշոտ Խորենի Գրիգորյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի նոյեմբերի 27-ի N 7223)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացի Աշոտ Խորենի Գրիգորյանին Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում՝ 1-ին թաղամաս 8/81 հողամաս հասցեում տալ առևտրի սրահի և գրասենյակի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է):
2. Քաղաքացի Աշոտ Խորենի Գրիգորյանը պարտավոր է Մեծամորի համայնքապետարանի 900335239084 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական տուրք` նախագծման թույլտվության համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար նախատեսված վճարը կատարելու պահից: