Ղեկավարվելով հողային օրեսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով ,Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի հողերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված հողաշինարարական գործի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թականի հունվարի 26-ի թիվ 10 դրական եզրակացությունը, և հիմք ընդունելով քաղաքացի Անդրանիկ Գրիգորյանի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեավարի առաջարկությունը համայնքի ավագանին՝
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Քաղաքացի Անդրանիկ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող 04-067-0325-0016 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0․471 հա գյուղատնտեսական նշանակության հողերից 0․0915 հա վարելահողը փոխադրել բնակավայրերի հողեր նպատակային նշանակության ՝ հասարակական կառուցապատման հողեր գործառնական նշանակության հողերի:
2.Առաջարկել քաղաքացի Անդրանիկ Գրիգորյանին համայնքի բյուջե վճարել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը՝ 838 597 (ութ հարյուր երեսունութ հազար հինգ հարյուր իննսունյոթ) ՀՀ դրամ:
3.Առաջարկել համայնքի ղեկավարին ՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում քաղաքացի Անդրանիկ Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: