Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի թիվ 151 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը և Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի բնակիչ Գառնիկ Ահարոնյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի բնակիչներ Լենա Գագիկի Մանասյանին, Գառնիկ Ալֆրեդի Ահարոնյանին, Մարտիկ Ալֆրեդի Ահարոնյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-020-0134-0005/ 0,4467 հա հողամասի բարձրարժեք հողատեսք՝ 2-րդ կարգի խաղողի այգին փոխադրել ցածրարժեք հողատեսքի՝ որպես վարելահող։
2․ 2024 թվականի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գառնիկ Ահարոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։