Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, և հիմք ընդունելով սույն թվականի նոյտեմբերի 4-ին կայացած հանրային քննարկման արձանագրությունը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությունը՝
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Տալ նախնական համաձայնություն քաղաքացի Անահիտ Արշակյանին՝ Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի 6-րդ փողոց, 17 հողամաս հասցեում կառուցելու հեղուկ վառելիքի լցակայան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: