Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 15-ի N 154-Ա որոշումը, Մեծամոր համայնքի ղեկավարի /աճուրդի կազմակերպիչ/ 2024 թվականի սեպտեմբերի 4-ի «Աճուրդ կազմակերպելու մասին» N 2520-Ա որոշումը և աճուրդի անցկացման մասին 2024 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 1 և 2 արձանագրությունները
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում կայացած 2,4 հա հողամասի և 2836,7 քմ շինության աճուրդային կարգով վաճառքի արդյունքները:
2. Համայնքի վարչական սահմաններում՝ Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում գտնվող արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 2,4 հա մակերեսով հողամասը (ծածկագիր 04-003-0065-0004 և 2836,7 քմ շինություններից ՝ 2813,3 քմ մակերեսով ավտոհավաքակայանը, 23,4 քմ մակերեսով պահակատունը (սեփ. վկայական 2655514) օտարել աճուրդ վաճառքի ձևով աճուրդում հաղթող ճանաչված «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ին ՝ 117 070 000 /հարյուր տասնյոթ միլիոն յոթանասուն հազար/ ՀՀ դրամ արժեքով:
3. «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ի կողմից վճարված 58 535 000 /հիսունութ միլիոն հինգ հարյուր երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ նախավճարը հաշվանցել նրա կողմից վճարվող գումարի չափին:
4. «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: