Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N175-Ն որոշումը, ինչպես նաև «Ինտերվեկ» ՍՊԸ-ի 2025 թվականի հունվարի 10-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Ինտերվեկ» ՍՊԸ-ին տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի 1-ին փողոցի 40 հասցեում (մինչև 430 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն։
2․ «Ինտերվեկ» ՍՊԸ-ն պարտավոր է 2025 թվականի ընթացքում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335202215 հաշվեհամարին վճարել տեղական տուրք ՝ 60000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։