Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ կետերով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Նալբանդյան գյուղի բնակիչ՝ Արմեն Մկրտչյանի 2022 թվականի սեպտեմբերի 2-ի դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Նալբանդյան գյուղումում Արմեն Գրիգորի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության և կորիզավոր գործառնական նշանակության 10 հա հողամասից /․ վկայական N 29032022-04-0014, ծածկագիր 04-070-0303-0042/ 0,15 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխել ջրային նպատակային նշանակության և ջրային գործառնական նշանակության հողամասի՝ ոռոգման նպատակով մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազան կառուցելու համար:
2 . Փոփոխված 0,15 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: