Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությամբ, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, և հիմք ընդունելով քաղաքացի Վազիր Ամարի Նասրյանի հետ 2010 թվականի հոկտեմբերի 5-ին կնքված անշարժ գույքի /հողամասի/ վարձակալության» պայմանագիրը, Վազիր Ամարի Նասրյանի 2022 թվականի հոկտեմբերի 17-ի դիմումը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն քաղաքացի Վազիր Ամարի Նասրյանին 2010 թվականի հոկտեմբերի 5-ին վարձակալությամբ տրամադրված Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող, Զարթոնք գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 1,0865 հա հողամասը ենթավարձակալությամբ տրամադրելու Ռաֆիկ Ռադիկի Սաֆարյանին՝ վարձակալի հետ կնքված պայմանագրի պայմաններով:
2.Սահմանել, որ.
1)ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել անշարժ գույքի վարձակալության՝ 05.10.2010թ. սեղ. Նո 4940 պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով:
2) Վարձակալության վճարն անհրաժեշտ է վճարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 900335215050 հաշվեհամարին.
3) Առաջին հինգ տարվա համար վարձակալության վճար է սահմանվում տարեկան 52 000 /հիսուներկու հազար/ ՀՀ դրամ:
4) Յուրաքանչյուր հինգ տարին մեկ վարձակալության վճարը ենթակա է վերանայման՝ գործող վարձավճարի 50 %-ի չափով:
3. Ենթավարձակալության պայմանագրի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի կանոնները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: