Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Հրապաակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 6-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ, 68-րդ, 70-րդ և 87-րդ հոդվածներով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 18-ի N 150-Ա որոշումը, աճուրդի անցկացման մասին 2024 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 1 և 2 արձանագրությունները
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում կայացած անշարժ գույքի աճուրդային կարգով վաճառքի արդյունքները։
2. Համայնքի վարչական սահմաններում, Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրի 1-ին փողոց թիվ 1/2 հասցեում գտնվող 136,7 քմ մակերեսով անշարժ գույքը (ծածկագիր 04-088-0026-0019-002-002, 04-088-0026-0019) օտարել աճուրդ վաճառքի ձևով աճուրդում հաղթող ճանաչված Խորեն Պետրոսի Զաքարյանին 6 240 000 (վեց միլիոն երկու հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ արժեքով։
3. Խորեն Պետրոսի Զաքարյանի կողմից վճարված 3 120 000 (երեք միլիոն հարյուր քսան հազար) ՀՀ դրամ նախավճարը հաշվանցել նրա կողմից վճարվող գումարի չափին:
4.Մեծամոր համայնքին պատկանող 0,2004 հա հողամասի նկատմամբ 1367/9021 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի բաժնեմասը փոխանցել Խորեն Պետրոսի Զաքարյանին՝ շինության օգտագործման և սպասարկման համար:
5. Խորեն Պետրոսի Զաքարյանի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման։
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: