Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությամբ, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, և հիմք ընդունելով 2010 թվականի հոկտեմբերի 5-ին կնքված 1,81 հա հողամասի վարձակալության պայմանագիրը, վարձակալ Գարիկ Վիլիկի Գևորգյանի դեկտեմբերի 7-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն 2010 թվականի հոկտեմբերի 5-ին Գարիկ Վիլիկի Գևորգյանին վարձակալությամբ տրամադրված Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող, Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 1,81 հա (ծածկագիր 302-026) հողամասը ենթավարձակալությամբ տրամադրելու Ռաֆֆիկ Ռադիկի Սաֆարյանին՝ վարձակալի հետ կնքված պայմանագրի պայմաններով:
2.Սահմանել, որ.
1)ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել անշարժ գույքի վարձակալության՝ 2022 թվականի ապրիլի 21-ին կնքված (գրանցված՝ գրանցամատյան թիվ 4946) պայմանագրերի ժամկետը գերազանցող ժամկետով:
2) Վարձակալության վճարն անհրաժեշտ է վճարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 900335215050 հաշվեհամարին.
3) վարձակալության վճար է սահմանվում
1,81 հա հողամասի համար՝ տարեկան 181000 (մեկ հարյուր ութսունմեկ հազար) ՀՀ դրամ,
3. Ենթավարձակալության պայմանագրերի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի կանոնները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: