Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Արտաշես Ռազմիկի Թովմասյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում Արտաշես Ռազմիկի Թովմասյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 04122TSSSJRV, կադ. ծածկագիր՝ 04-032-0015-0012/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Բերքաշատ բնակավայր, 9-րդ փողոց, 1 բնակելի տուն։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտաշես Ռազմիկի Թովմասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։