Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Անտոն Արշակի Խուրշուդյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում Անտոն Արշակի Խուրշուդյանին առուվաճառքի պայմանագրով պատկանող հողամասին /ծածկագիր` 04142JXCDFBP, կադ. ծածկագիր՝ 04-039-0052-0005/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Եղեգնուտ բնակավայր, Արևիկ-Երասխահուն խճուղի, 5-րդ փակուղի, 3/1 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անտոն Արշակի Խուրշուդյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։