Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, և հիմք ընդունելով Արշակ Հովհաննեսի Ելանյանի 2024 թվականի նոյեմբերի 1-ի դիմումը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Ջրաշեն բնակավայրում Արշակ Հովհաննեսի Ելանյանին սեփականության իրավունքով պատկանող 0.401 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասից (սեփ․ վկայական N 04092024-04-0014, ծածկագիր 04-084-0229-0013) 0,055 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության՝ անասնաշենք կառուցելու համար:
2. Փոփոխված 0,055 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: