Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N175-Ն որոշումը, ինչպես նաև «ԱԳԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ - ի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.«ԱԳԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ - ին տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի 1-ին թաղամաս 2բ 1-6 հասցեում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն :
2.«ԱԳԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ -ըն պարտավոր է 2025 թվականի ընթացքում արտաքին գովազդի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335239340 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 207 000 (երկեւ հարյուր յոթ հազար) ՀՀ դրամ :
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։