Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 117
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մայիսի 2022 թվականի N 117

2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդմասերով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 

1. Սահմանել, որ

1) Մեծամոր համայնքի ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի և համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի՝ 2022 թվականի համար սահմանված դրույքաչափի նկատմամբ կիրառվում է զրոյական դրույքաչափի արտոնություն,   եթե՝  երեխայի ծնողները, կամ ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված են Մեծամոր համայնքում,

ա.երեխայի ծնողը ազատամարտիկ է և (կամ) զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ է,

բ. երկկողմանի ծնողազուրկ երեխա է,

գ. անհայտ կորած զինծառայողի երեխա է

դ.1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխա է,

ե.հաշմանդամ երեխա է.  

զ.նպաստառու ընտանիքների երեխաներ

2) Մեծամոր  համայնքի համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի և համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական,   արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի՝ 2022 թվականի համար սահմանված դրույքաչափի նկատմամբ կիրառվում է 50% նվազեցում  արտոնությունը՝  

ա. միայնակ մայրերի և միակողմանի ծնողազուրկ երեխաների համար  

բընտանիքի երեք և ավելի անչափահաս երեխաներից միևնույն նախադպրոցական ուսումնական կամ միևնույն արտադպրոցական դաստիարակության             հաստատություններ հաճախող երկու և ավելի երեխաների համար:

2.  Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք  են  հանդիսանում  հետևյալ  փաստաթղթերը՝

1) Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի <ապարբերությունում  նշված  դեպքերում՝

երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենըերեխայի ծննդյան վկայականի պատճենը, երեխայի ծնողի կամ ծնողների մահվան վկայականի պատճենը,համապատասխան փաստաթուղթ պատերազմի մասնակից լինելու մասին  տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին:

2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի <դև <եպարբերություններում  նշված դեպքերում՝

երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենըերեխայի ծննդյան վկայականի պատճենըհաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակը հավաստողայդ թվում`բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի որոշման պատճենըտեղեկանք  բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին:

3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի <զպարբերությունում  նշված դեպքերում՝  

երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը՝  որին  կցվում են վերջինիս անձնագրի պատճեն,  երեխայի ծննդյան վկայականի պատճեն, նպաստառու         լինելու մասին տեղեկանք,տեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին:

 

4) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի <ապարբերությունում  նշված դեպքերում՝

երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենըերեխայի ծննդյան վկայականի պատճենըտեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասինՔԿԱԳ բաժնի տեղեկանքըերեխայի ծննդյան  վկայականում ծնողի մասին        տեղեկություններ մտցնելու հիմքի վերաբերյալ:

5)որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի <<բ>> պարբերությունում  նշված դեպքերում՝

երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենըերեխայի ծննդյան վկայականի պատճենըտեղեկանք բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին, տեղեկանք երեխաներիմիևնույն նախադպրոցական ուսումնական կամ արտադպրոցական դաստիարակության  հաստատություն հաճախելու վերաբերյալ:

3.Համայնքի ղեկավարին վերապահել սույն որոշման իրականացման լիազորությունները

4.Որոշումն  ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -19

ԱՀԱՐՈՆՅԱՆ ՍԵՐԳԵՅ

ԱՍԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ

ԱՖՐԻԿՅԱՆ ԼԻԼԻԹ

ԲԱՐԵՂԱՄՅԱՆ ԱՇՈՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՅԿՈՒՀԻ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ

ԵՐՎԱՆԴՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԶԱՔԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՊԱՎԵԼ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՀԱԿՈԲՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՄԱԿՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՄԱՑԱԿՅԱՆ ՏՈՆԻԿ

ՍՆՋՈՅԱՆ ԱՐՏՅՈՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner