Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերության, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացի 25.10.2017 հետ կնքած <<Հողի վարձակալության>> պայմանագիրը քաղաքացի Հասմիկ Հովսեփյանի դիմումը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Թույլատրել քաղաքացի Հասմիկ Հովսեփյանի` ենթավարձակալության տրամադրելու Մեծամոր համայնքի տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, Նոր Կեսարիա գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 12,5 հա հողամասը վարձակալին տրամադրված պայմաններով:
2. Սահմանել, որ ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել անշարժ գույքի վարձակալության՝ 25.10.2017թ. սեղ. Նո 7013 պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով:
3. Ենթավարձակալության պայմանագրի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի կանոնները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: