Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ էդուարդ Հակոբյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ Էդուարդ Հակոբի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-067-0334-0003/ 0,5617 հա հողամասի ցածրարժեք հողատեսք՝ 3-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես պտղատու այգի (ծիրանենի-կորիզավոր)։
2․ 2024 թվականի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էդուարդ Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։