Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Քաղաքացիական օրենսգրքի 685, 686, 687, 688, 689 հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող Մեծամոր համայնքի Արմավիր գյուղի 1-ին փողոց 23/3 հասցեում գտնվող 0,018 հա հողամասը /սեփ վկայական N 19062023-04-0098, կադ ծածկագիր 04-020-0038-0039/ անհատույց օգտագորման իրավունքով 10 տարի ժամկետով տրամադրել «Սիմոնյան» Կրթական հիմնադրամին՝ «Թումո» տուփ կառուցելու համար:
2. «Սիմոնյան» Կրթական հիմնադրամի հետ կնքել անհատույց օգտագործման իրավունքի պայմանագաիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: