Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով, և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի բնակիչ Ներսես Արմենի Պողոսյանի 2024 թվականի հոկտեմբերի 9-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024թ. հոկտեմբերի 10-ի նիստի դրական եզրակացությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի 1թղմ․, 4փ․, 8 տան բնակիչ Ներսես Արմենի Պողոսյանին (ծնված՝ 18․09․1984թ․) թույլատրել որպես լիազորված անձ փոխանակել Մհեր Վարազդատի Մխիթարյանի (ծնված՝ 22․07․1981թ․) և Անի Զորիկի Մինասյանի (ծնված՝ 28․12․1989թ․) անչափահաս երեխա Դավիթ Մհերի Մխիթարյանին (ծնված՝ 20․12․2012թ․) սեփականության իրավունքով պատկանող Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, գյուղ Նալբանդյան 1-ին թաղամաս, 16-րդ փողոց 18 հողամասի մասնաբաժինը։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ներսես Արմենի Պողոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։