Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով Զավեն Արտաշեսի Եղիազարյանի 2022 թվականի հունիսի 13-ի դիմումը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը,
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Նոր Արտագերս բնակավայրում Զավեն Արտաշեսի Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող 1,3273 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության և վարելահող գործառնական նշանակության հողամասի /սեփ․ վկայական N 18052022-04-0028, ծածկագիր 04-072-0118-0047/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության , ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և արդյունաբերական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի՝ մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ձկնաբուծական արհեստական լճակ կառուցելու համար :
2 . Փոփոխված 1,3273 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: