Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2988-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2023 թվականի N 2988-Ա

2-ՐԴ ԽՄԲԻ ԶԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության  կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության 2023 թվականի մարտի 31-ի N 36/1002 գրությունը, Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 17-ի N 190-Ա որոշումն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին բնակարանային ապահովության հաշվառումից հանելու մասին Մեծամորի համայնքապետարանի բնակարանային հանձնաժողովի 2023 թվականի  նոյեմբերի 27-ի թիվ 10 արձանագրությունը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի 7գ շենք 1 բնակարանի բնակիչ՝ Արմեն Էդուարդի Ծատուրյանի /Անձ․՝ AU0586301, տրված՝ 18․01․2022 թվականին, 060 կողմից/ անունը հանել բնակարանային ապահովման հաշվառման ցուցակից։

2․ Ցանկից հանելու նպատակով դիմել ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ՝  ՀՀ Պաշտպանության նախարարությանը համապատասխան միջնորդություն ներկայացնելու համար։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 49

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner