Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով Կարեն Կամոյի Դավթյանի 2022 թվականի օգոստոսի 9-ի դիմումը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը,
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրում Կարեն Կամոյի Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող 1,0 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության և այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի /սեփ․ վկայական N 26042022-04-0095, ծածկագիր 04-092-0069-0051/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության , ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և արդյունաբերական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի՝ մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ձկնաբուծական արհեստական լճակ կառուցելու համար:
2 . Փոփոխված 1,0 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: