Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, «Աշխարհագրական անվանումների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով և 6-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի թվով 13 բարձրահարկ եվ 11 կցակառույց շենքերի հասցեները փոխել և տրամադրել նոր հասցեներ՝ համաձայն հավելվածի:
2. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասում գտնվող բոլոր բազմաբնակարան և բնակելի շենքերի և շինությունների, հասարակական և այլ նշանակության բոլոր շենք շինությունների հասցեները խմբագրել և այսուհետ տրամադրվող հասցեները համալրել «1-ին թաղամաս » բառերով:
3.Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 24-ի «Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում թվով 13 բարձրահարկ և 11 կցակառույց շենքերի և 1-ին թաղամասում գտնվող բոլոր շենք շինությունների հասցեները փոխելու և նոր հասցե տրամադրելու և համալրելու մասին» N 138 որոշումը
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: