Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի բնակիչ Արևիկ Կամոյի Գասպարյանի 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024թ. հեկտեմբերի 1-ի նիստի դրական եզրակացությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի Հ․ Ավետիսյան փ․, 17տան հասցեի բնակիչ Արևիկ Կամոյի Գասպարյանին (ծնված՝ 31․12․1989թ․) թույլատրել տնօրինել (գրավադրել) իր անչափահաս երեխա Ալեն Արիստակեսի Վարդանյանին (ծնված՝ 14․05․2018թ․) սեփականության իրավունքով պատկանող Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք , 3բ շենք, 10բնակարանի ձեռքբերվող մասնաբաժինը։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։