Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի թիվ 314-Ա որոշումամբ և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Մեծամոր համայնքի սեփականությունը համարվող ( սեփ. վկայական N12052022-04-0068) Մեծամոր համայնքի 1-ին թաղամաս 26 շենք 516 հասցեի 52,3քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրատվությամբ տրամադրել Ալիսա Վլադիմիրի Երեմյանին և Արթուր Ռուբենի Մարտիրոսյանին՝ հավասար բաժնային իրավունքով
2. Նվիրառուների հետ սահմանված կարգով կնքել նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: