Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 15-ի N 38-Ա որոշումը, Մեծամոր համայնքի ղեկավարի /աճուրդի կազմակերպիչ/ 2024 թվականի մարտի 20-ի «Աճուրդ կազմակերպելու մասին» N 1093-Ա որոշումը և աճուրդի անցկացման մասին 2024 թվականի ապրիլի 23-ի թիվ 1 և 2 արձանագրությունները
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում կայացած 0,0321 հա հողամասի աճուրդային կարգով վաճառքի արդյունքները:
2. Համայնքի վարչական սահմաններում՝ Մեծամոր քաղաքի 3-րդ թաղամաս 12/4 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության 0,0321 հա մակերեսով հողամասը /ծածկագիր 04-003-0006-0022/ օտարել աճուրդ վաճառքի ձևով աճուրդում հաղթող ճանաչված Լիաննա Ռոստամի Միրազովային, 1000 000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ արժեքով:
3. Լիաննա Ռոստամի Միրազովային կողմից վճարված 500 000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ նախավճարը հաշվանցել նրա կողմից վճարվող գումարի չափին:
4.Լիաննա Ռոստամի Միրազովային հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: