Այսօր: Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 262
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 163-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հոկտեմբերի 2023 թվականի N 163-Ա

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՆԹԱՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությամբ, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, և հիմք ընդունելով  2010  թվականի հոկտեմբերի 5-ին կնքված  1,0 հա հողամասի վարձակալության պայմանագիրը, վարձակալ Սևակ Էդիկի Սահակյանի  հոկտեմբերի 9-ի դիմումը,  ինչպես նաև  համայնքի ղեկավարի  առաջարկությունը  

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 

1. Տալ համաձայնություն 2010  թվականի հոկտեմբերի 5-ին  Սևակ Էդիկի Սահակյանին  վարձակալությամբ տրամադրված  Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող, Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղում գտնվող գյուղատնտեսական   նշանակության  1,0 հա (ծածկագիր 04-042-0002-0001)  հողամասը ենթավարձակալությամբ  տրամադրելու Ռաֆիկ Ռադիկի Սաֆարյանին՝   վարձակալի հետ կնքված պայմանագրի պայմաններով:

2.Սահմանել, որ.

1)ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել անշարժ գույքի վարձակալության՝ 2010  թվականի հոկտեմբերի 5-ին կնքված պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով:

2) Վարձակալության վճարն անհրաժեշտ է վճարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 900335215050 հաշվեհամարին.

3)  վարձակալության վճար է սահմանվում

1,0 հա հողամասի համար՝ տարեկան  30000 ( երեսուն հազար) ՀՀ  դրամ,

3. Ենթավարձակալության պայմանագրերի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի կանոնները:   

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -16

ԱՀԱՐՈՆՅԱՆ ՍԵՐԳԵՅ

ԱՍԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ

ԱՖՐԻԿՅԱՆ ԼԻԼԻԹ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ

ԶԱՔԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՄԱԿՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ

ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍՆՋՈՅԱՆ ԱՐՏՅՈՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner