Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի 13.01.2022 թրվ 01/7/00100-2022 գրությունը Մեծամոր համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Քաղաքացի Քնարիկ Ֆիդանյանի սեփականությունը հանդիսացող, առևտրի օբյեկտի կառուցման համար նախատեսվող բնակավայրերի նպատակային նշանակության «բնակելի կառուցապատման» հողեր գործառնական նշանակության 0․1507 հա (կադաստրային ծածկագիր՝ 04-075-014-012) հողամասը փոխադրել բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ:
2. Համայնքի ղեկավարին` հողամասի նկատմամբ փոխված գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո արտացոլել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից :