Այսօր: Երեքշաբթի, 8 Հոկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 179
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 079-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունիսի 2024 թվականի N 079-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Ընկերությունների կողմից բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության 2024 թվականի մայիսի 21-ի N 5/018/5841 գրությունը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի  առաջարկությունը 

 ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 

1 Բնապահպանական ծրագրերի իրականացման նպատակով հաշվարկված ՝ 2025թ համար բնապահպանական հարկից մասհանված 10 079 010 ՀՀ դրամ  ներդնել Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 42 հասցեում գտնվող այգու բարեկարգման, ճեմուղիների կառուցման և կահավորման համար/կադաստրային ծածկագիր 04-003-0052-0003/, որտեղ նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները

1Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 42 հասցեում գտնվող այգու քանդման, մաքրման և բարեկարգման աշխատանքներ / 40000 քառմ /,

1Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 42 հասցեում գտնվող այգու ոռոգման ցանցի  կառուցում / 482 գծմ /,

1Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 42 հասցեում գտնվող այգին ապահովել լուսավորություն էլեկտրասյուներով և արևային մարտկոցներով / 13 հատ /,

1Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 42 հասցեում գտնվող այգում կառուցել չորսվակներով /բրուսչատկայով/ ճեմուղիներ / 417 քառմ /,

1Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 42 հասցեում գտնվող այգու համար տեղադրել այգուն համահունչ  մետաղյա նստարաններ  / 7 հատ /,

1Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 42 հասցեում գտնվող այգու համար ձեռքբերել և տեղադրել մետաղական աղբարկղեր / 7 հատ /,

1․7 Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 42 հասցեում գտնվող այգում առկա բաց տարածքների ծառատնկում և կատաչապատում / 30 հատ, 4200 թուփ և ծաղիկ /,

1․8 Կազմել նախագծանախահաշվային փաստաթղթերը,

2 Հաստատել 2025 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջարկությունները և ֆինանսավորման համամասնությունները

3 Առաջարկել շրջակա միջավայրի նախարարությանը ՝ հիմք ընդունել սույն ծրագիրը

4 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


Կողմ -15

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԱՀԱՐՈՆՅԱՆ ՍԵՐԳԵՅ

ԱՍԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ

ԱՖՐԻԿՅԱՆ ԼԻԼԻԹ

ԲԱՐԵՂԱՄՅԱՆ ԱՇՈՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ԵՐՎԱՆԴՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԶԱՔԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ՅՈՒՐԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՄԱԿՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ

ՍՆՋՈՅԱՆ ԱՐՏՅՈՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(507.00 Կբ)
(17.01 Կբ)
(15.37 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner