Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության թիվ 15 տարածքային ընտրական հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 16 -ի N 1 արձանագրությունը`
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1․Ստեղծել Մեծամորի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և Մեծամորի համայնքի ավագանու «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություններ։
2․Հանձնարարել ավագանու խմբակցությանը՝ Մեծամոր համայնքի ղեկավարին գրավոր ներկայացնել խմբակցության կանոնադրությունը, անվանումը և կազմը, ղեկավարի և քարտուղարի անունները և ազգանունները։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: