Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, հաշվի առնելով, որ Արմավիր մարզի Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավայրի բնակիչ Ավդալ Ահմադի Հասանովին / ծնված 30․10․1964թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,12 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,13430 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,0143 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,0143 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-071-0034-0006/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Ավդալ Ահմադի Հասանովին / ծնված 30․10․1964թ․/, Գոհար Վազիրի Հասանովին / ծնված 01․08․1970թ․/, Զառա Ավդալի Այլասովային / ծնված 29․08․1990թ․/, Մարինե Ավդալի Ադեյանին / ծնված 23․05․1988թ․/։
2. Առաջարկել ՀՀԿԱԱԳԿՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Ավդալ Ահմադի Հասանովի / ծնված 30․10․1964թ․/, Գոհար Վազիրի Հասանովի / ծնված 01․08․1970թ․/, Զառա Ավդալի Այլասովայի / ծնված 29․08․1990թ․/, Մարինե Ավդալի Ադեյանի / ծնված 23․05․1988թ․/ սեփականության իրավունքը, սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2023 թվականի փետրվարի 15-ի «Օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած հողամասի անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու մասին» N 0574 որոշումը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։