Այսօր: Երեքշաբթի, 27 Փետրվարի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 257
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 136-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հուլիսի 2023 թվականի N 136-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-րդ  հոդվածի պահանջներով՝ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝

1) Վարչական և ֆոնդային մասերի եկամուտներ, ըստ ձևավորման աղբյուրների՝ համաձայն N1 հավելվածի․

2) Պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N2 հավելվածի․

3) Վարչական և ֆոնդային մասերի տարեկան հատկացումներն՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի, դասերի և տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ համաձայն N3  հավելվածի։

2․ Ընդունել ի գիտություն, որ համայնքի կարճաժամկետ խնդիրները դիտարկվում են արդեն միջնաժամկետ (ՄԺԾԾ երեք տարվա կտրվածքով) կանխատեսումների համատեքստում, եկամուտները կանխատեսվում են համայնքային բյուջեին ամրագրված եկամուտներին առնչվող հարաբերությունները կարգավորող ՀՀ օրենսդրությամբ, ծախսերը հստակ արտացոլում են համայնքի զարգացման առաջնահերթություններն ու գերակայություններն ըստ գործառնական ոլորտների:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


Կողմ -18

ԱՍԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ

ԵՐՎԱՆԴՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԶԱՔԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՊԱՎԵԼ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ՅՈՒՐԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՄԱԿՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՄԱՑԱԿՅԱՆ ՏՈՆԻԿ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ՆՈՒՆԵ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՇՄԱՎՈՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ

ՍՆՋՈՅԱՆ ԱՐՏՅՈՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(185.00 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner