Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ի մասի 28-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ հավելվածով, 5․1-րդ հոդվածի 2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով՝
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորապատի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությունն անվանափոխել «Հայստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։
2․ Հաստատել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։