Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Հողային օրեսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթղերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թականի դեկտեմբերի 18-ի N 1/փ-460 եզրակացությունը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրում գտնվող Կարեն Թելմանի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,4749 հա հողամասից /սեփ․ վկայական N 2722218, կադ․ ծածկագիր 04-088-0114-0038/ 0,0960 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության և 0,0084 հա արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օյեկտների հողեր գործառնական նշանակության հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողեր գործառնական նշանակության:
2.Առաջարկել Կարեն Թելմանի Հովհաննիսյանին՝ համայնքի բյուջե վճարել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի կադաստրային արժեքների նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է 508 950 (հինգ հարյուր ութ հազար ինը հարյուր հիսուն) ՀՀ դրամ:
3.Փոփոխված 0,0960 հա և 0,0084 հա հողամասերը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: