Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 216
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 2022 թվականի N 216

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ,ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԹՈՆՔ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 1,0865 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՆԹԱՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությամբ, Հայաստանի Հանրապետության  Քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, և հիմք ընդունելով քաղաքացի Վազիր Ամարի Նասրյանի հետ 2010 թվականի հոկտեմբերի 5-ին կնքված անշարժ գույքի /հողամասի/ վարձակալության» պայմանագիրը,  Վազիր Ամարի Նասրյանի 2022 թվականի հոկտեմբերի 17-ի դիմումը ինչպես նաև  համայնքի ղեկավարի առաջարկությունը  

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 

1. Տալ համաձայնություն քաղաքացի Վազիր Ամարի Նասրյանին  2010  թվականի հոկտեմբերի 5-ին  վարձակալությամբ տրամադրված  Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող, Զարթոնք գյուղում  գտնվող գյուղատնտեսական  նշանակության 1,0865 հա հողամասը  ենթավարձակալությամբ տրամադրելու Ռաֆիկ Ռադիկի Սաֆարյանին՝ վարձակալի հետ կնքված պայմանագրի պայմաններով:

2.Սահմանել, որ.

1)ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել անշարժ գույքի վարձակալության՝ 05.10.2010թ. սեղ. Նո 4940 պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով:

2) Վարձակալության վճարն անհրաժեշտ է վճարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 900335215050 հաշվեհամարին.

3) Առաջին հինգ տարվա համար վարձակալության վճար է սահմանվում տարեկան 52 000 /հիսուներկու  հազար/ ՀՀ դրամ:

4) Յուրաքանչյուր հինգ տարին մեկ վարձակալության վճարը ենթակա է վերանայման՝ գործող վարձավճարի 50 %-ի չափով:

3. Ենթավարձակալության պայմանագրի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի կանոնները:   

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -17

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԱՀԱՐՈՆՅԱՆ ՍԵՐԳԵՅ

ԱՍԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ

ԶԱՔԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՊԱՎԵԼ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ՅՈՒՐԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՄԱԿՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՄԱՑԱԿՅԱՆ ՏՈՆԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ

ՍՆՋՈՅԱՆ ԱՐՏՅՈՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner